AM
23 Փետրվար 2012 - 13:27 AMT

Լեհական երկաթուղու արհմիությունների աշխատողները EURO-2012 ժամանակ սպառնում են համընդհանուր գործադուլով

Լեհական երկաթուղու արհմիությունների աշխատողները EURO-2012 ժամանակ սպառնում են համընդհանուր գործադուլով՝ պահանջելով ոլորտի մասնավորեցման դեպքում աշխատանքից ազատվելու երաշխիքներ:

Աշխատողներին նման երաշխիքներ է խոստացել տրանսպորտի նախկին նախարար Ցեզար Գրաբարչիկը, սակայն նոր նախարար Սլավոմիր Նովակը չի շտապում ստորագրել նախորդի պարտավորությունների տակ, բողոքում են երկաթուղայինները:

Նրանք պահանջում են մինչև փետրվարի 27-ը ստորագրել պակտը, հակառակ դեպքում մարտի 10-ին խոշոր ցույց կկազմակերպեն նախարարության դիմաց: