Մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպան Արթուր Յուսուպովը պատմել է այն մասին, թե ինչպես է ինքն արձագանքել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ընդգրկմանը թիմում:
«Ռոմանը հոյակապ մարդ է, ինչպիսիք ընդհանրապես քիչ են աշխարհում, և արտակարգ դարպասապահ: Ես ընդհանրապես նրան համարում եմ ռուսական Էդվին վան դեր Սար»,- կիսվել է Յուսուպովը sovsport.ru-ին տված հարցազրույցում:
Բերեզովսկու գործարքը կապտասպիտակների հետ կնքված է մինչև 2013թ. հունիսի 30-ը:





