AM
24 Փետրվար 2012 - 13:43 AMT

Ուկրաինայում EURO-2012-ի համար անցկացնում են մարզական ավիացիոն թռիչքներ

Այս օրերին Ղրիմում տեղի են ունենում Ուկրաինայի oդուժի մարզական ավիացիոն թռիչքներ:

Սևաստոպոլի մոտ գնտվող «Բելբեկ» օդանավակայանում հավաքվել են Ուկրաինայի երեք շրջանների կործանինչների օդաչուները:

Նրանք «ՄիԳ-29» ինքնաթիռների միջոցով պատրաստվում են ոչնչացնել հնարավոր ահաբեկիչներին, որոնք տեսականորեն կարող են խանգարել առաջնության իրականացմանը:

Եվրոպայի առաջնության ժամանակ Ուկրաինայի օդային տարածքում անընդհատ հերթապահելու են 4 կործանիչներ և 2 ուղղաթիռներ: Միևնույն ժամանակ Ղրիմում և Սևաստոպոլում վարժվում են ՀՕՊ զորքերը: