Դոնեցկում պատրաստել են EURO-2012-ի 200 -կիլոգրամանոց տորթ-լոգոտիպը, որն իր չափերի համար հայտնվել է Ուկրաինայի ռեկորդների գրքում` որպես մրցաշարի ամենամեծ ու քաղցրահամ խորհրդանիշ:
Կազմակերպիչների խոսքով, 1.18մ-ը 2-ի վրա քաղցր լոգոտիպը Մակեևի հացաթխման գործարանում պատրաստել են 3 օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:
Հյուրերին ողջունել են մրցաշարի թալիսմաններ Սլավեկը և Սլավկոն:





