AM
27 Փետրվար 2012 - 14:33 AMT

ՈՒԵՖԱ կենտրոնակայանի մոտ կայացել են Անրի Դելոնե գավաթի տեսքով օդապարիկի փորձնական թռիչքները

ՈՒԵՖԱ կենտրոնակայանի մոտ կայացել են Անրի Դելոնե գավաթի տեսքով օդապարիկի փորձնական թռիչքները, հաղթանշան, որը հուլիսի 1-ին կստանա 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթողը:

«ԵԱ մեկնարկից 100 օր առաջ կսկսվի գլխավոր հաղթանշանի շրջագայությունը երկու ընդունող երկրներում՝ Ուկրաինայում և Լեհաստանում»,- ասել է «EURO-2012 Ուկրաինա» կազմկոմիտեի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին:

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթանշանն անվանվել է ի պատիվ ՈՒԵՖԱ առաջին գլխավոր քարտուղար Անրի Դելոնեի, ով առաջարկել է անցկացնել ֆուտբոլի եվրոպական առաջնություն: