AM
28 Փետրվար 2012 - 08:55 AMT

Միշել Պլատինի. Եվրո-2012 նշանակալի մրցաշար կլինի հիանալի մթնոլորտով

Ուկրաինայի ու Լեհաստանի պատրաստվածությունը Եվրոպայի առաջնությանը կազմում է 95 տոկոս: Այդ մասին հայտնել է ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին: Ըստ նրա, ընդունող երկրները աշխատում են շուրջօրյա:

«Եվրո-2012 նշանակալի մրցաշար կլինի հիանալի մթնոլորտով: Մենք կարևոր խաղեր կտեսնենք»,-ասել է Պլատինին, հայտնում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա 2012թ. հունիսի 8-ից հուլիսի 1-ը Ուկրաինայում և Լեհաստանում: