AM
28 Փետրվար 2012 - 10:56 AMT

Սերբիա-Հայաստան ընկերական խաղում կթույլատրվի կատարել մինչև 6 փոփոխություն

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 28-ին Երևանի ժամանակով 18:00 կանցկացնի 2012 թվականի առաջին ընկերական հանդիպումը: Կիպրոսում հայ ֆուտբոլիստները կդիմակայեն Սերբիայի ընտրանուն:

Ինչպես հաղորդում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վարդան Մինասյանի սաները անցկացրել են երկկողմանի խաղ, որին չեն մասնակցել Ռոման Բերեզովսկին և Արաս Օզբիլիսը:

Որոշվել է Սերբիա-Հայաստան խաղի ընթացքում կատարել մինչև 6 փոփոխություն:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը արդեն մեկնել է Կիպրոս և ներկա կլինի հանդիպմանը:

Լիմասոլի «Ցիրիոն» մարզադաշտից հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: