AM
28 Փետրվար 2012 - 13:09 AMT

ՈՒԵՖԱ-ն ապահովագրություն կվճարի ակումբներին խաղացողների վնասվածքների դեպքում

Եվրոպական թոփ ակումբները նոր համաձայնության են հանգել ՈՒԵՖԱ-ի հետ EURO- 2012-ի եկամուտների որոշակի մասին վճարումների և խաղացողների ապահովագրության մասին:

«Բանակցությունները հեշտ չեն ընթացել, բայց հարգանքի մթնոլորտում, իսկ ահա ՖԻՖԱ նախագահի հետ, ցավոք սրտի, չի հաջողվել պայմանավորվել: Այնպես որ դա միայն հաստատում է, որ եվրոպական ֆուտբոլային ընտանիքում միշտ պատրաստ են համագործակցել և փոխզիջումային որոշումներ գտնել: Հիմա ակումբային ֆուտբոլի հետ կապված ոչ մի որոշում չի կարող ընդունվել առանց ակումբների հավանության»,- ասել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն:

Բացի դրանից, ՈՒԵՖԱ-ն ապահովագրություն կվճարի ակումբներին խաղացողների վնասվածքների դեպքում, ովքեր մասնակցել են ցանկացած միջազգային խաղի, ներառյալ ընկերական: