Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել АТР «Abierto Mexicano Telcel» մրցաշարից, որը տեղի է ունենում Ակապուլկոյում:
Առաջին շրջանում Նալբանդյանը հանդիպել է Սանտյագո Գիրալդոյին և երկու սեթերում զիջել` 2:6, 2:6 հաշվով: Խաղը տևել է 1 ժամ 20 րոպե: Սա թենիսիստների առաջին հանդիպումն էր:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1.281.500 դոլար:
Մինչ այս, Նալբանդյանը մասնակցում էր Copa Claro մրցաշարին, որտեղ հասել էր մինչև կիսաեզրափակիչ:





