Բրազիլիայի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է սպորտային օբյեկտներում գտնվելու մասին օրենքի փոփոխությունները: Դա արվել է հանուն 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնության, որը տեղի կունենա Բրազիլիայում:
Փոփոխությունների շնորհիվ երկրպագուները կկարողանան մարզադաշտ բերել գարեջուր, ինչը նախկինում անհնար էր` սպորտային կառույցներում ալկոհոլի դաշնային արգելքի պատճառով: Հնարավոր է նաև թույլ ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլատվություն:
Նոր ծրագիրը դեռևս պետք է հաստատվի բրազիլական խորհրդարանի երկու պալատներում: Փոփոխությունները խիստ քննադատության են ենթարկվել մի շարք խորհրդարանականների կողմից, հայտնում է sport-express.ru-ն:





