AM
1 Մարտ 2012 - 12:40 AMT

Ավստրալիայի Գրան պրին 2015թ. հետո կարող է չընդգրկվել Ֆորմուլա-1- օրացույցում

Ավստրալիայի Գրան պրին 2015թ. հետո կարող է չընդգրկվել Ֆորմուլա-1- օրացույցում, հայտարարել է «Թագավորական մրցավազքի» փրոմոութեր Բենի Էքլսթոունը:

Ըստ նրա, այդ փուլը պահպանելու միակ շանսն այն գիշերն անցկացնելն է, որպեսզի եվրոպացի հեռուստադիտողին հարմար լինի: «Մենք հարգում ենք պայմանագիրը: Այնպես որ մինչ 2015թ. ամեն ինչ կարգին կլինի, սակայն, թե հետո ինչ կլինի, չգիտեմ: Եթե մենք ստիպված լինենք հրաժարվել Մելբուռնից, ուրեմն մենք կարող ենք լքել Ավստրալիան»,-Էքլսթոունի խոսքերն է մեջբերում eurosport.ru-ն:

Մրցաշրջանը մեկնարկում է Մելբուռնում մարտի 15-ին: