Չեխ լողորդուհի Ալժբետա Պոուրովան սառցե ջրում լողալու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ լողալով Վլտավայում 57 րոպե 3 աստիճան տաքության ջրի մեջ, հայտնում է eurosport.ru-ն:
Այդպիսով Պոուրովան յուրահատուկ կերպով նշել է իր ծննդյան օրը՝ լրացրել է նրա 52 տարին: Հայտնի լողորդուհին գերազանցել է իր իսկ սահմանած ռեկորդը, որը սահմանել էր 2006թ.՝ 40 րոպե:
Պոուրովան ձմեռային լողով է զբաղվում ավելի քան 30 տարի:





