Անգլիայի ֆուտբոլի հավաքականը կիմանա իր նոր մարզչի անունը Եվրո-2012-ից 30 օր առաջ, հայտնել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի զարգացման տնօրեն Տրեվոր Բրուքինգը:
Անգլիայի ազգային թիմը զրկվեց մարզչից անցած ամիս, երբ հրաժարական տվեց իտալացի Ֆաբիո Կապելլոն: Մարզչի պաշտոնակատար է նշանակվել Ստյուարտ Պիրսը, որի օրոք անգլիացիները զիջեցին Հոլանդիային ընկերական խաղում 2:3 հաշվով:
«Մենք չեն շտապելու, քանի որ մի քանի ամիս դեռ ունենք»,-հայտարարել է Բրուքինգը:





