Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան արգելել է խաղացողներին խոսել դատավորների խաղի ժամանակ: «Մենք աշխատում ենք կանոնի վրա, որով կարգելվի խաղացողներին, ավագից բացի, խոսել դատավորների հետ: Խախտողը դեղին ու կարմիր քարտ կստանա»,-ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ:
Նոր կանոնը Խաղաղության նոբելյան կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ձեռքսեղմում հանուն խաղաղության» ծրագրի մաս է կազմում:





