ՖԻՖԱ-ն հրապարակել է 2011թ. ֆուտբոլային ակումբների տրանսֆերների գծով ակումբների ֆինանսական հաշվետվությունը, իրազեկում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Հաշվետու շրջանում ակումբները ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա ծախսել են մոտ 3 մլրդ դոլար: Ընդ որում, գործակալներին վճարվել է գրեթե 130 մլն դոլար, ինչը միջինը կազմում է մոտ 240 հազար դոլար մեկ գործարքի համար: Ֆուտբոլիստների միջին աշխատավարձը աճել է, հասնելով տարեկան 244 հազար դոլարի, իսկ Եվրոպայում՝ 675 հազարի:





