Չինաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին արգելել են միս ուտել 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ, կապված նրա հետ, որ արգելված նյութը՝ կլենբուտերոլը, կարող է ընկնել նրանց օրգանիզմ:
Նման որոշում է կայացրել Չինաստանի Սպորտի գլխավոր վարչությունը, կապված այն մտավախության հետ, որ կլենբուտերոլը կարող է մարզիկների մոտ առաջացնել դոպինգ թեստի դրական արդյունք: Չինացի մարզիկներին արգելված է սննդի մեջ օգտագործել ոչ միայն տավարի միս, այլ նաև խոզի և եղջերուի:
Արգելքի խախտումը պատժվում է ազգային հավաքականի կազմից հեռացմամբ:





