AM
3 Մարտ 2012 - 12:34 AMT

Տեղի է ունեցել հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան

Մարտի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան:

Մրցաշարին մասնակցել են ՀՀԿ Արարատի մարզի տարածքային կազմակերպության շուրջ 50 երիտասարդներ: Մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին շնորհվել են պատվոգրեր և նվերներ:

Միջոցառման նպատակն է եղել բարձրացնել երիտասարդների ընդհանուր մարզառազմական մակարդակը և բարձր պահել հայրենասիրական ոգին: