AM
3 Մարտ 2012 - 13:18 AMT

Լեհաստանում արդեն կարելի է շենգենյան վիզա ստանալ EURO-2012-ի տոմսերով

Լեհաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում կարելի է շենգենյան վիզա ստանալ EURO-2012-ի տոմսերով: Այդ մասին Twitter սոցիալական ցանցում իր էջում հաղորդել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն:

«Արդեն գործում է օրենք, որ Եվրոպայի առաջնության հանդիպման տոմսն ու ապահովագրությունը բավական են Լեհաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում շենգենյան վիզա ստանալու համար»,- նշել է Գրիշչենկոն: