Աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի կարողանա խաղալ իսպանացի Ռաֆայել Նադալի դեմ` «Սանտյագո Բերնաբեու» բարեգործական խաղի ընթացքում: Այս մասին իսպանական AS պարբերականին հայտնել է շվեյցարացու մենեջեր Թոնի Գոդսիկը:
«Այո, մենք ստացել ենք հրավերը, սակայն ցավոք, Ռոջերը ստիպված էր հրաժարվել: Պատճառն այն է, որ Ֆեդերերը Լոնդոնի Օլիմպիական խաղերին պատրաստվում է հստակ գրաֆիկով, իսկ այդ խաղը համընկնում է նախապատրաստական շրջանին»,-ասել է Գոդսիկը:
Ավելի վաղ հայտնում էին, որ թենիսիստները հուլիսի 14 հանդիպում կանցկացնեն ֆուտբոլային մարզադաշտում: Խաղը պետք է նվիրվեր «Ռեալի» 110-ամյակին:





