AM
5 Մարտ 2012 - 07:58 AMT

«Ֆերարիի» թիմը կշարունակի աշխատել արտանետման համակարգի փոփոխություններին բոլիդի հարմարեցման վրա

«Ֆերարիի» տեխնիկական տնօրեն Փեթ Ֆրայը հայտարարել է, որ թիմը կշարունակի աշխատել արտանետման համակարգի վերջին փոփոխություններին բոլիդի ադապտացման վրա՝ լավագույն ճնշման ուժի հասնելու նպատակով:

«Մենք պետք է լավացնենք ճնշման ուժի մակարդակը, բայց մենք հիանալի հասկանում ենք, որ զարգացման տեմպերը բոլորի համար նույնն են: Մենք մինչ Մելբուռնը մի քանի նորացում կունենանք, հիմնականում ուղղված արտանետման համակարգին մեքենաների ադապտացմանը, որը մենք կօգտագործենք սեզոնի առաջին չորս մրցարշավի ժամանակ»: