AM
5 Մարտ 2012 - 11:22 AMT

Վարդան Մինասյան. 3-4 երիտասարդ ֆուտբոլիստներ կարող են ընդգրկվել հավաքականի հիմնական կազմում

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը ներկա է եղել Բուլղարիա-Հունգարիա ընկերական խաղին: Բուլղարիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական B խմբում հանդիսանում է Հայաստանի ընտրանու մրցակիցը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կարճ խոսակցություն է ունեցել Նազարյանի հետ, և վերջինիս խոսքով, հայկական թիմն ավելի ուժեղ է: «Բնականաբար դա ընկերական խաղ է եղել, իսկ այդպիսի հանդիպումների ժամանակ հաճախ ֆուտբոլիստները ամբողջ ուժով չեն խաղում: Բացի այդ, Բուլղարիայի երեք խաղացողներ բաց են թողել հանդիպումը: Կարծում եմ, որ ընտրական խաղերի ժամանակ Բուլղարիան շատ ավելի լավ տեսք է ունենալու»,- ընդգծել է Մինասյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը ասել է նաև, որ այսօրվա դրությամբ 3-4 երիտասարդ ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են նույնիսկ ազգային հավաքականի հիմնական կազմում հայտնվել: