AM
5 Մարտ 2012 - 11:26 AMT

Բրազիլիայի կառավարությունը դժգոհ է ՖԻՖԱ գլխավոր քարտուղարի հայտարարություններից

Բրազիլիայի կառավարությունը դժգոհ է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի հայտարարություններից: Բրազիլացիները կրկին հետաձգել են 2014-ի աշխարհի առաջնության մասի օրենքի քննարկումը, որի հետ կապված Վալկեն արտահայտել է իր դժգոհությունը:

«Մենք շատ լավ ենք վերաբերվում ՖԻՖԱ-ին, սակայն Բրազիլիայի հասցեին հնչած հայտարարություններն անընդունելի ենք համարում: Վալկեն իրավունք չունի այդպես խոսել: Դա չի ազդի ՖԻՖԱ-ի հետ մեր հարաբերությունների վրա, ես ուղղակի երկրի կառավարության կարծիքն եմ հայտնել այդ մարդու խոսքերի մասին»,- երկրի սպորտի նախարար Ալդո Ռեբելյոյի խոսքերը հաղորդում է championat.com-ը: