Ռուսաստանի առաջնության 33-րդ տուրում մոսկովյան «Դինամոն» հանդիպեց «Անժիի» հետ: Առաջին իսկ րոպեներից դաշտ դուրս եկավ «Դինամոյի» նոր դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Հանդիպումն ավարտվեց 1:0` հօգուտ Գուս Հիդդինքի սաների: 8-րդ րոպեին գնդակը Բերեզովսկու դարպասն ուղարկեց Ժյուսիլեյը:
Հանդիպումից հետո «Դինամոյի» մարզիչ Սերգեյ Սիլկինն ասաց, որ վիրավորական է եզրափակիչ մրցաշարը սկսել պարտությունից: «Ե'վ մեր մարզիկները, և' մրցակիցը շատ ջանք թափեցին պայքարի ընթացքում: Գնդակը որոշիչ պահերին մի տեղ սահում էր, մի տեղ թռչկոտում»,- ասել է մարզիչը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Դինամոն» 58 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:





