Հայաստանի հավաքականի և մոսկովյան «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Ռուսաստանի պրեմիեր-լիգայի 33-րդ տուրի` «Անժիի» հետ հանդիպման արդյունքը, որտեղ իր թիմը 0:1 հաշվով զիջել է:
«Մենք ժամանակի մեծ մասի ընթացքում առավելություն ունեինք, բայց չիրացրեցինք մի քանի լավ պահեր: Դաշտը ծանր էր, իսկ այդ պարագայում հաճախ են անտրամաբանական դրվագներ լինում: Սա գարնանային ֆուտբոլ է»,- ասել է Բերեզովսկին, հաղորդում է sovsport.ru-ն:
Դարպասապահն ասել է, որ «Դինամոն» ջանում է տպավորիչ ֆուտբոլ ցուցադրել, այդ խաղում նրանք որակյալ խաղ ցուցադրեցին:
«Միակ խնդիրն այն էր, որ գնդակը չէր գնում «Անժիի» դարպասը, իսկ մնացած հարցերում ֆուտբոլիստները ջանք չէին խնայում: Եթե դաշտն ուրիշ լիներ, կարծում եմ, որ մենք ավելի շատ հարմար պահեր կունենայինք և կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել»,- հավելել է նա:





