AM
6 Մարտ 2012 - 07:19 AMT

Ռուսաստանի առաջնության 33-րդ տուրում «Կրասնոդարը» հաղթել է «Ռոստովին»

«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 33-րդ տուրում հանդիպել է «Ռոստովի» հետ: Հաշիվն արդեն 11-րդ րոպեին կարող էր բացել Յուրա Մովսիսյանը, սակայն նրան չհաջողվեց իրացնել հարվածը: Հավելյալ ժամանակում այդ խաղի միակ գնդակը խփեց Պավել Գոլիշովը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Սակայն «Ռոստովին» կարող են տեխնիկական հաղթանակ վերագրել, քանի որ տան տերերը խախտել են մրցումների կանոնակարգը: 79-րդ րոպեին Օլեգ Սամսոնովի փոխարեն դաշտ դուրս եկավ Իգոր Լամբարսկին: Նա դարձավ յոթերորդ լեգիոները դաշտում «Կրասոնդարի» կազմում, քանի որ կանոնակարգով միաժամանակ դաշտում կարող են գտնվել միայն վեց լեգիոներներ: