Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը խոստովանել է, որ չի հրաժարվել մասնակցել Ռաֆայել Նադալի հետ խաղին «Սանտյագո Բերնաբեուում»:
«Ես չեմ հրաժարվել և պետք չէ իմ փոխարեն որևէ բան ասել: Նման խաղ անցկացնելը հրաշալի միտք է: Ես ասել եմ, թե երբ կկարողանամ մասնակցել նման խաղի, սակայն ընտրել այնպիսի ժամկետ, որը հարմար է բոլորիս, դժվար է»,-թենիսիստի խոսքը հայտնում է gotennis.ru:
Ըստ նրա, այժմ ոչ մի հստակ բան չկա, և հնարավոր է, նրանք անցկացնեն խաղը.«Գուցե չպայմանավորվենք և Ռաֆան ուրիշ մեկի հետ խաղա: Ես շատ լարված գրաֆիկ ունեմ և որքանով տեղյակ եմ խաղն անցկացվելու է Ուիմբլդոնի և Օլիմպիական խաղերի միջև: Ինձ համար դա շատ բարդ է»:
Հանդիպումը պետք է կայանար հուլիսի 14-ին` «Ռեալի» 110-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Նախորդ շաբաթ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ֆեդերերը հրաժարվել էր հանդես գալ այդ խաղում:





