AM
6 Մարտ 2012 - 09:43 AMT

Ռոման Սահրադյանը «մեծպտույտ առաջ» վարժությունից սահմանել է համաշխարհային ռեկորդ

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանող Ռոման Սահրադյանը մարտի 6-ին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում սահմանել է համաշխարհային ռեկորդ ` կատարելով «մեծպտույտ առաջ» վարժությունը: Սահրադյանին հաջողվել է կատարել 152 պտույտ:

Նրա խոսքով, նախապես պլանավորել էր իրականացնել 250 պտույտ, սակայն վարժությունը շատ դժվար է և առաջանում է գլխապտույտ. «Կփորձեմ հետագայում ավելացնել պտույտների թիվը: Մինչ այս «մեծպտույտ հետ» վարժությունը կատարել եմ 1001 անգամ և գրանցվել եմ հայկական «Դյուցազնագրքում»: