ՖԻՖԱ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը Բրազիլիայի սպորտի նախարար Ալդու Ռիբելուին ուղղված նամակում ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար, որոնք սկանդալի պատճառ են դարձել և առաջացրել երկրի իշխանությունների զայրույթը: Վալկի խոսքով, նա խորապես ցավում է, որ իր խոսքերի սխալ մեկնաբանությունն առաջացրել է նման անհանգստություն:
Վալկը Լոնդոնում, մեկնաբանելով 2014-ի ԱԱ նախապատրաստության ընթացքը, ասել է, որ Բրազիլիան պետք է աքացի ստանա, որպեսզի սկսի աշխատել:
«Ցավոք սրտի, այդ արտահայտությունը պորտուգալերեն է թարգմանվել ավելի կոպիտ բառերով: Բրազիլիան 2014-ի աշխարհի առաջնության անցկացման միակ և վերջնական տարբերակն է»,- ասել է նա:





