Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Առաքելյանը (60 ք/կ) 1/8 եզրափակչում զիջել է ռումինացի ըմբիշ Ջորջ Բուսուրուին: Առաքելյանը երկու փուլերում զիջել է 2:5 հաշվով:
ԵԱ-ում մինչև 55 կգ ք/կ-ում հանդես է գալիս Միհրան Ջաբուրյանը, 1/8 եզրափակչում նա հաղթել է ադրբեջանցի Գալիբ Ալիևին և մրցելու է Անդրեյ Կոմարի (Բելառուս) հետ:
Մարտի 8-ին մրցելու են Մուսա Մուրթազալիևը (74 ք/կ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 ք/կ) և Ռուսլան Բասիևը (120 ք/կ):





