Թուրքական Գազիանթեպ քաղաքում շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել Ալինա Կաշլինսկայայի նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը` Սոֆիա Գվետաձեի, իսկ Աննա Հայրապետյանը` Կամիլլա Սերոքսի նկատմամբ:
Լիլիթ Գալոյանը ոչ ոքի է խաղացել Իրինա Բուլմագայի հետ, միակ պարտությունը կրել է Մարիա Կուրսովան, ով զիջել է Նատալյա Պոգոնինային:
Մրցաշարային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով հայտնվել է 16-րդ հորիզոնականում, իսկ Էլինա Դանիելյանը ևս 4 միավորով 17-րդ հորիզոնականում է: Նրանք առաջատար Տրանգ Հոանգից ետ են մնում 1.5 միավորով:





