Մեկօրյա ընդմիջումից հետո Թուրքիայի Գազինաթեփ քաղաքաում մարտի 9-ին տեղի կունենա շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 7 տուրը:
Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Սոֆիկո Գուրամիշվիլիի (Վրաստան) դեմ, Լիլիթ Գալոյանը՝ Միխաիլե Սանդուի (Ռումինիա) հետ, Լիլիթ Մկրտչյանը՝ Եվա Ռիպկովայի (Սլովակիա) հետ: Աննա Հայրապետյանի մրցակիցը կլինի Սոֆիկո Գվետաձեն (Վրաստան), իսկ Մարիա Կուրսովայինը՝ Նարգիզ Ումուդովա (Ադրբեջան):
Մրցաշարային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով 16-րդ տեղում է, իսկ Էլինա Դանիելյանը նույնպես 4 միավորով 17-րդ հորիզոնականում է: Նրանք առաջատար Տրանգ Հոանգից (Հունգարիա) ետ են մնում 1,5 միավորով:





