AM
9 Մարտ 2012 - 08:57 AMT

Շախմատի եվրոպական ակումբների գավաթի առաջին խաղարկությունը տեղի կունենա Բուխարեստում

Օգոստոսի 8-12-ը Բուխարեստում տեղի կունենա Շախմատի եվրոպական ակումբների գավաթի առաջին խաղարկությունը:

Առաջնությունները կանցնեն Շախմատի եվրոպական միության կանոններով, որոնք հաստատել է կազմակերպության գլխավոր վեհաժողովը: Մրցաշարերն անցնում են շվեյցարական համակարգով՝ արագ շախմատինը 9 տուրով, 15+10 հսկողությամբ, կայծակնային շախմատինը՝ 11 տուրով, յուրաքանչյուր պարտիայի համար կտրվի 5 րոպե:

Մասնակցել կարող է ցանկացած ակումբ, մասնակցության մասին հարկավոր է տեղեկացնել մինչև հուլիսի 1-ը, հայտնում է Գավաթի պաշտոնական կայքը: