70-ամյա ճապոնացի Հիրոշի Հոկետցուն հանդես կգա Լոնդոնի 2012-ի օլիմպիական խաղերում: Նա մտել է Ճապոնիայի ձիասպորտի օլիմպիական թիմի կազմի մեջ: Առաջին անգամ Հոկետցուն մասնակցել է օլիմպիական խաղերին գրեթե կես դար առաջ՝ 1964-ին Տոկիոյում:
Վերջերս նա Միջազգային ֆեդերացիայի վարկածով գլխավորել է Ասիայի և Օվկիանիայի ձիասպորտի վարկանիշը:
Հոկետցուի խոսքով, նա ուրախ է ելույթ ունենալու հնարավորության համար, քանի որ կկարողանա ցուցադրել իր 15-ամյա նժույգին՝ Վիսպերին, որն ունեցել է առողջական խնդիրներ: «Նա մի քիչ ծեր է, բայց դեռ լավ տարիքում է»,- նրա խոսքերը հաղորդում է Delfi-ն:





