AM
10 Մարտ 2012 - 13:37 AMT

Բաքուն հերքել է Սահակաշվիլիի խոսքերը, որ ցանկանում է Վրաստանի հետ միասին անցկացնել Եվրո-2020-ը

Բաքուն հերքել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերը, որ պատրաստվում է Վրաստանի հետ միասին հայտ ներկայացնել 2020-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անցկացնելու համար: Ինչպես հաղորդում է World Football Insider-ը, այդ մասին հայտարարել է 2020-ի օլիմպիադայի անցկացման Բաքվի հայտի կազմկոմիտեի ղեկավար Քենուլ Նուրուլաևան:

Քենուլ Նուրուլաևան նշել է, որ Ադրբեջանի համար ավելի կարևոր է Բաքվում անցկացնել 2020-ի օլիմպիական խաղերը:

Այդ տեղեկատվությունը հերքել է նա Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը: