Դոնեցկի «Մետալուրգը», Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում հանդիպել է Խարկովի «Մետալիստի» հետ: Խաղն ավարտվել է ոչ ոքի` 1:1 հաշվով:
Դոնեցկի թիմի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խաղից հետո ասել է, որ իրենք խաղադաշտ էին դուրս եկել, որպեսզի հաղթեին և վաստակեին 3 միավոր:
«Այս տարի սա մեր առաջին պաշտոնական խաղն էր, ավելի ուշ կվերլուծենք մեր սխալները, «Մետալուրգն» ավելի լավ կարող է խաղալ: Կարծում եմ, որ մեր երկրպագուներին էլ դուր եկավ մեր խաղը»,-հայ ֆուտբոլիստի խոսքը հայտնում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
Ոչ ոքիից հետո «Մետալուրգը» հավաքել է 30 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:





