AM
12 Մարտ 2012 - 09:06 AMT

Հայաստանի բոլոր 6 բռնցքամարտիկները Հելսիկիի միջազգային մրցաշարում մեդալներ են նվաճել

Հելսինկիում ավարտվել է բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ բռնցքամարտիկները: Հայաստանի բոլոր ներկայացուցիչները մեդալներ են նվաճել:

Մինչև 75 կգ քաշային կարգում Անդրանիկ Հակոբյանը գրավել է առաջին հորիզոնականը: Կիսաեզրափակչում հայ մարզիկը 20:8 հաշվով հաղթանակ է տարել Դենիս Կորմիլինի նկատմամբ, իսկ եզրափակչում ուժեղ է եղել Ամիր Սմեսեմից:

Մենամարտն ավարտվել է 20:7 հաշվով, և Հակոբյանը ոսկե մեդալ է նվաճել:

Հայասատանի հավաքականի մյուս անդամներ` Կորյուն Սողոմոնյանը, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Արա Պուլուզյանը և Հրայր Մաթևոսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Կիսաեզրափակչի մենամարտերում Սողոմոնյանը զիջել է Ալեքսանդր Ալեքսանդրովին, Աբգարյանը` Պեդրո Մատոսին, Ավագյանը` Եվգենի Ավերինին, Պուլուզյանը` Աբդելաք Ատանարիին, իսկ Մաթևոսյանը` Ալեքսանդր Բեսպուտինին:

Ավելի վաղ, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է , որ մրցաշարից հետո պարզ կդառնա, ով է պատրաստ վարկանիշային մրցաշարին, որը տեղի կունենա Տրապզոնում ապրիլի 13-22: Հայ բռնցքամարտիկներից օլիմպիական ուղեգիր նվաճել է միայն Անդրանիկ Հակոբյանը: