Դաղստանի Ազգային ժողովի պատգամավորները դիմել են Ռուսաստանի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցել 2018-ին հանրապետության տարածքում երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերի անցկացմանը:
Խորհրդարանականների կարծիքով, հանրապետությունում օլիմպիական խաղերի անցկացումը կնպաստի Դաղստանի տնտեսական խնդիրների լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, երիտասարդության արտագաղթի նվազեցմանը, զբոսաշրջության վերածնմանը:





