AM
13 Մարտ 2012 - 09:36 AMT

ՈՒԵՖԱ պաշտոնական ֆան-գոտին Դոնեցկում կբացվի հունիսի 11-ին

ՈՒԵՖԱ պաշտոնական ֆան-գոտին Դոնեցկում կբացվի հունիսի 11-ին` Ֆրանսիա-Անգլիա հանդիպման օրը, իսկ փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին` կիսաեզրափակիչ խաղի օրը«Դոնբաս Արենայում»:

50 հազար հոգու համար նախատեսված ֆան-գոտու և մարզադաշտի միջև հանդիպման օրերին շաթլ-բասեր կշրջեն:

«Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Դոնեցկը նոր ավտոբուսներ է գնել, համապատասխանաբար, հաշվի առնելով դրանք, նախատեսում ենք, որ հանդիպումների միջև ժամանակամիջոցում կկարողանանք ֆան-գոտուց մարզադաշտ տեղափոխել 15-20 հազար երկրպագու և նույնքան էլ հակառակ ուղղությամբ: Դրա համար հատուկ երթուղի է մշակվել»,- ասել է Դոնեցկի քաղաքապետի տեղակալ Վալենտին Լակտիոնովը, հաղորդում է donbass.ua-ը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր երկրպագուի համար, ով Դոնեցկ կժամանի առաջնությանը, քարտեզ և բաշխվող տեղեկատվական նյութ է պատրաստվել: