AM
15 Մարտ 2012 - 07:20 AMT

IBU նախագահ. Սոչիում աշխատանքներն ընթանում են կազմված պլաններին համաձայն

Բիաթլոնիստների միջազգային միության (IBU) նախագահ Անդերս Բեսեբերգը կիսվել է Սոչիում օլիմպիական օբյեկտների նախապատրաստության մասին կարծիքով:

«Բոլոր աշխատանքներն ընթանում են կազմված պլանների համաձայն: Ինչ վերաբերվում է տեղի ունեցած համառուսական թեստային մրցումներին, դրանց արձագանքները թե մայրուղու, թե մարզադաշտի ենթակառուցվածքի մասին բավական դրական են»,- ասել է IBU նախագահը:

Անդրես Բեսեբերգը համոզված է, որ գրագետ կառուցված մայրուղիները հետաքրքիր են բիաթլոնիստների համար, ինչպես դաշտը զորախաղի համար: