Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի սկզբին ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ:
Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Երկու երկրների ֆեդերացիաների միջև արդեն ստորագրվել է պայմանագիր: Իսկ մինչ այդ մայիսին Վիեննայում մեր թիմը կմրցի Հունաստանի հավաքականի հետ: Անկեղծ ասած` կան երկրներ, որոնք ցանկանում են հանդիպել Հայաստանի հետ, միգուցե այդ ընթացքում երրորդ հանդիպում էլ կայանա»,- նշել է Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահն ընդգծել է, որ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են և օգոստոսին, երբ կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը այն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի:





