Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է «Զենիթի» հետ առաջիկա խաղի մասին:
«Ցանկալի կլիներ, որ մեր թիմի միավորները ավելին լինեին, սակայն, մենք տեսնում ենք, որ բոլոր մրցակիցները նույնպես դժվար են խաղում ու դժվար են միավոր վաստակում: Այնպես որ «Դինամոն» հուսալքվելու առիթ չունի, թացթողումները շտկելու բոլոր շանսերը կան»:
Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահը խոստովանել է, որ իրեն միշտ ջերմ են ընդունում Պետերբուրգում: «Ժամանակին ես բավականին երկրպագուներ ունեի տեղի ֆուտբոլասերների շրջանում, հավանաբար, դա իր հետքն է թողել: Սակայն, այժմ Պիտերում արդեն ուրիշ ֆավորիտներ կան, որոնք գրում են «Զենիթի» պատմությունը»,-Բերեզովսկու խոսքն է մերջբերել sportsdaily.ru-ն:
«Դինամո»-«Զենիթ» խաղը տեղի կունենա մարտի 16-ին Մոսկվայում:





