AM
15 Մարտ 2012 - 12:10 AMT

Պելեն ներկա է գտնվելու ՖԻՖԱ-ի նախագահի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆի հանդիպմանը

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն ներկա կգտնվի ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆի հանդիպմանը:

Երկու պաշտոնյաներն էլ ցանկացել են, որպեսզի հայտնի ֆուտբոլիստը ներկա գտնվի երկրի` 2014թ աշխարհի առաջնության նախապատրաստման աշխատանքներին: Վերջինս կկայանա Բրազիլիայում, հայտնում է sports.ru-ն:

«Ես շատ ուրախ եմ, որ Պելեն օգնելու է մեզ: Սպասվում է շատ կարևոր հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն` ինչ է անհրաժեշտ անել հաջորդ մի քանի ամիսների ընթացքում 2014թ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար»,-հայտարարել է Բլատտերը: