AM
15 Մարտ 2012 - 12:18 AMT

Հայտնի են դարձել Տալի 7-րդ հուշամրցաշարի վերջին մասնակիցները

Ավարտվել է ինտերնետային քվեարկությունը, որի արդյունքում ընտրվել են հունիսին կայանալիք Տալի հուշամրցաշարի մասնակիցները: Հաղթող է դարձել անգլիացի շախմատիստ Լյուկ Մակշեյնը:

Պայքարը չափազանց համառ էր, և մինչև վերջ էլ երեք առաջատարները հավասար քայլերով էին ընթանում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ալեքսեյ Շիրովը, երրորդը` Շահրիար Մամեդյարովը, հաղորդում է chess-news.ru-ն:

Միխայիլ Տալի 7-րդ հուշախաղը կանցնի Մոսկվայում 2012թ հունիսի 7-19: Մրցաշարին կմասնակցեն աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերներ: Նրանցից վեցը արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Նրանք են Մանգուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարունան: