AM
17 Մարտ 2012 - 06:45 AMT

Եվրո-2012-ի ժամանակ Ուկրաինայի օդային տարածքը հատուկ հսկողության տակ կլինի

28 ինքնաթիռները, 16 ուղղաթիռները և 10 զենիթահրթիռային համալիրները կապահովեն Ուկրաինայի օդային տարածքի անվտանգությունը Եվրո-2012 եզրափակչի ժամանակ: Այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Մոժարովսկին: Նա նշել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը լիովին պատրաստ կլինեն ֆուտբոլային մրցաշարին:

Արդեն հաստատվել են խնդիրների կատարման պլանները, հայտարարել է Ուկրաինայի ՊՆ տեղակալը: