AM
17 Մարտ 2012 - 07:08 AMT

Ռաֆայել Նադալ. Նալբանդյանը մի քանի սխալ թույլ տվեց և ես առավելություն ստացա

Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պատմել է BNP Paribas Open-ի քառորդ եզրափակչում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի դեմ: Նադալը կարողացավ հաղթել Նալբանդյանին 4:6, 7:5, 6;4 հաշվով:

«Երկրորդ սեթում Դավիթը մի քանի սխալ թույլ տվեց և ես առավելություն ստացա: դրանից հետո ես հիանալի գեյմ անցկացրեցի:

Դրանից հետո ամեն ինչ փոխվեց: Կարծում եմ, ես լավ սկսեցի երրորդ սեթը, իսկ Դավիթը արդեն հոգնել էր: Սակայն, խաղի վերջում միևնույն է պայքարը հավասար էր»,-Նադալի խոսքերն է մեջբերում gotennis.ru-ն:

Կիսաեզրափակչում Նադալը կխաղա աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ: Ըստ իսպանացու, Ֆեդերերի հետ նա ակնկալում է հերթական առանձնահատուկ խաղը: «Ամենակարևոր խաղերի մեծ մասը ես հենց նրա հետ եմ անցկացրել»: