Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության բացումից 84 օր առաջ Կիևում խափանվել է Եվրո-2012 ժամացույցը, որը հաշվում էր մինչ մեկնարկը մնացած վայրկյանները: Առաջնության Ուկրաինայի կազմկոմիտեն ու քաղաքի իշխանությունները խոստացել են նորոգել ժամացույցը, որի էլեկտրոնային վահանակը մարել է:
Առաջնությունից ուղիղ մեկ տարի առաջ՝ 2011թ. հունիսի 8-ին, գործարկվեց Կիևի քաղաքապետարանի մոտ գտնվող ժամացույցը: Առաջին խափանումը տեղի ունեցավ գործարկումից մեկ ամիս հետո, մի քանի օրից այն կրկին աշխատեց:





