AM
17 Մարտ 2012 - 08:09 AMT

Մարտին Կալլեն. Տրանսպորտի ու կացարանների առումով Ուկրաինայում ու Լեհաստանում դեռ խնդիրներ կան

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության օպերացիոն տնօրեն Մարտին Կալլենը գոհունակություն է հայտնել առաջնությանը Ուկրաինայի ու Լեհաստանի պատրաստվածության վերաբերյալ, սակայն հայտարարել է, որ դեռևս խնդիրներ կան տրանսպորտի ու կացարանների հետ կապված:

Նա հայտարարել է, որ EURO-2012 անցկացման համար բոլոր անհրաժեշտ աշխատանքները հիմնական ենթակառուցվածքների կառուցման առումով արդեն ավարտված են: Այնուամենայնիվ, խնդիրներ կան օդանավակայանների ու հյուրանոցների հարցում: Այսօրվա վիճակում դրանք հազիվ թե կարողանան մեծ քանակությամբ երկրպագուների ընդունել:

ՈւԵՖԱ-ն մայիսի 9-ին կընդունի բոլոր մարզական օբյեկտները, որոնք կգործարկվեն Եվրո-2012-ում: