AM
17 Մարտ 2012 - 13:27 AMT

Յոզեֆ Բլատեր. 2014-ի աշխարհի առաջնության անցկացման համար ՖԻՖԱ-ի բոլոր պահանջները կկատարվեն

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պատմել է, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը տվել է 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստության համար պարտականությունների կատարման երաշխիքներ:

«Մենք լավ հանդիպում ենք անցկացրել և հանգել համաձայնության այն հարցում, որ ՖԻՖԱ-ն և Բրազիլիան պետք է միասին աշխատեն, որպեսզի անցկացնեն պատմության մեջ լավագույն առաջնություններից մեկը»,- ասել է նա, հաղորդում է gazeta.ru-ն: