Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն քննադատել է Բրազիլիայի կողմից 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստանալու փաստը:
«Ես ամաչում էի կարդալ թերթերը, որտեղ գրված էր, որ դաշնային կառավարությունը միավորվոլ է ՖԻՖԱ-ի հետ, որպեսզի անցկացնի պատմության մեջ լավագույն աշխարհի առաջնությունը: Այդ ամենը սուտ է: Մեր կառավարությունը խաբում է ժողովրդին»,-Ռոմարիոյի խոսքը հաղորդում է sportsdaily.ru-ն:ՙ
Նախկին ֆուտբոլիստի խոսքով, սա լինելու է ոչ թե լավագույն մրցաշարը, այլ Բրազիլիայի խոշորագույն կողոպուտը. «Ուզում եմ համոզվել, որ այն մարդիկ, ովքեր այժմ ժպտում են լուսանկարներում, կցանկանան դարձյալ հայտնվել այստեղ: Բրազիլիան վերածվում է կրկեսի: Կարծում եմ` գիտեք, թե ովքեր են ծաղրածուները»:





