Ուկրաինացիները կարիք չունեն անհանգստանալու խուլիգանների և հազարավոր երկրպագուների ժամանման արդյունքում նրանց միջև հնարավոր բախումների համար: Այս մասին հայտարարել է ՈՒԵՖԱ-ի օպերացիոնալ տնօրեն Մարտին Կալլեն: Սակայն, ըստ նրա, Լեհաստանն ու Ուկրաինան նախապատրաստում են անվտանգ մրցաշար` շեշտը դնելով մեծ ֆուտբոլային փառատոնի վրա, որին գալիս են երկրպագուները, որպեսզի միասին երկրպագեն և տոնեն:
Եթե խաղից հետո երևէ մեկին նկատեն անկարգություն անելիս, նրան տոմս չեն վաճառի: Այս հարցն իրավապահ, մաքսային մարմինների աշխատակիցների ուշադրության կենտրոնում է, ընդգծել է Մարտին Կալլենը:





